Սեպտեմբերի 1-ից փոխվումէ կենսաթոշակի փոխանցման կարգը ®
მთავარი → რეკლამა 31.08.2020
Թբիլիսի - Վրաստանի կառավարության և Լիբերթի Բանկի համատեղ նախաձեռնությամբ սեպտեմբերի 1-ից փոխվոււմ է կենսաթոշակի տրամադրման կարգը, ինչը նշանակում է, որ ամեն ամսվա 14-ի փոխարեն կենսաթոշակային գումարը թոշակառուների հաշիվներին կփոխանցվի նախապես սահմանված ժամանակացույցի համաձայն: Սեպտեմբերի 1-14-ը ընկած ժամանակահատվածում թոշակի փոխանցման ամսաթիվը անհատականորեն կնշանակվի և առաջիկա ամիսներին էլ կստանան նույն ամսաթվին:

Նախաձեռնության հիմնական նպատակն է վերաբաշխել տարեցների բանկ այցելելու հոսքը , հատկապես թոշակների փոխանցման ամսաթվերին , որպեսզի նրանք հնարավորություն ունենան բանկային ծառայություններ ստանալ ավելի հարմարավետ և ապահով միջավայրում: Քաղաքացիների պաշտպանումը վարակակիրների աճի վտանգից նամանավանտ անհրաժեշտ է համաճարակի ժամանակահատվածում `ձմեռային ամիսներին:
Համապատասխանաբար՝ սեպտեմբերի 1-ից կենսաթոշակ ստացող ցանկացած քաղաքացու կենսաթոշակը կփոխանցվի յուրաքանչյուր ամսվա նույն ամսաթվին: Ամսաթիվը կսահմանվի նախապես: Անհատական ամսաթիվը հնարավոր է ճշգրտել www.myliberty.ge կայքում, Լիբերթի Բանկի ցանկացած բանկոմատի և արագ վճարման սարքի միջոցով, ինչպես նաև 032 255 55 00 համարին զանգահարելով կամ Լիբերթի բանկի որևէ սպասարկման կենտրոնում:
Ինչ վերաբերում է այն մարզերին և գյուղերին, որտեղ չկան Լիբերթիի սպասարկաման կենտրոններ . յուրաքանչյուր ամսվա 14-ից մեր քաղաքացիներին կսպասարկի Լիբերթի Էքսպրես մոբիլ բանկը , իսկ համապատասխան ժամանակացույցները հասանելի կլինեն տեղական ինքնակառավարման մարմիններին և քաղաքապետարաններին:
Օրինակ՝ եթե սեպտեմբերի կենսաթոշակը փոխանցվել է ամսի 3-ին, ապա հաջորդ ամիսներին նույնպես կփոխանցվի ամսի 3-ին , նույնիսկ, եթե ամսաթիվը ոչ աշխատանքային օր լինի: Կենսաթոշակ ստացող քաղաքացիները սոցիալական հաշվին փոխանցված գումարը կանխիկացել կամ քարտային վճարումներ անել կարող են փոխանցումից անմիջապես հետո: Կենսաթոշակային գումարով հնարավոր կլինի կանխիկացնել կամ անել քարտային վճարում ցանկացած պահի: Այս համատեղ որոշման նպատակը մեր հաճախորդների համար առավել հարմարավետ և պաշտպանված միջավայրի ստեղծումն էր: Բացի այդ ցանկանում ենք մեր յուրաքանչյուր համաքաղաքացու առաջարկել պատշաճ բանկային ծառայություններ և ավելի շատ ժամանակ տրամադրել նրանց հետ շփվելուն: Այդ իսկ պատճառով կոնկրետ ամսաթվերին անհրաժեշտ է թեթևացնել հերթերի կուտակումը և մատուցել փորձառու ծառայություն: Համաճարակի ընթացքում ձեռք բերեցինք մեծ փորձ, մեր հաճախորդների կողմից նկատեց նորություններ ընդունելու պատրաստակամություն, մասնավորապես՝ հեռավոր բանկային սպասարկումներ և քարտային վճարումներ: Հուսով ենք, որ այս լուրերը դրականորեն կգնահատվեն ինչպես մեր հաճախորդների, այնպես էլ հասարակության կողմից:-
հայտարարեց Լիբերթի Բանկի գլխավոր տնօրենը՝ Վասիլ Խոդելը: Հիշեցնենք, որ թոշակառուները սոցքարտով վքարելու պարագայում կօգտվեն հատուկ զեղչերից և առաջարկներից. 70% զեղչ Էվեքս կլինիկայում, մոտ 20% զեղչ Ֆարմադեպո դեղատների ցանցում և Նիկորա սուպերմարկետների ցանցում ավելի քան 350 ապրանքատեսակի հատուկ գներ՝ ողջ երկրի մասշտաբով: Սոցիալական քարտին փոխանցված կենսաթոշակը կարող է օգտագործվել ցանկացած առևտրի կենտրոնում և դեղատներում տարածքում, որտեղ հնարավոր է անել քարտային վճարում : Սոցիալական քարտերի տերերի համար հասանել էժ են Լիբերթի ինտերնետ և մոբիլ բանկի ծառայություններ: (հղում):