FM97.5 / LIVE

Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին, ոչ մի երթ չի անցկացվի

მთავარისიახლე, კორონავირუსი 20.04.2020
Ապրիլի 24-ին լրանում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը: Երկրում հայտարարված արտակարգ դրության պատճառով Սամցխե-Ջավախեթիում ապրող հայ համայնքը երթ չի կազմակերպի:

Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին, ոչ մի երթ չի անցկացվի

Մեծ եղեռնի 105-րդ տարելիցի կապակցությամբ Ախալցխայի «Զորի Զորյանի» երիտասարդական և պատանեական միության անդամները հորդորում են հայերին, որ ապրիլի 23-ի երեկոյան մնամ տանը, ժամը 21:00-ից վառեն մոմեր և դնեն բնակարանների պատուհաններին:

Ըստ նրանց, հաշվի է առնվում երկրում տիրող իրավիճակը և, այսպես կոչված, պարետային ժամը, ուստի ավանդական երթը չի կայանա այս տարի:
Երիտասարդական միության անդամ Արման Հարությունյանը նշեց, որ ապրիլի 23-ին ՝ երեկոյան 21:00-ից, մոմեր են վառվելու ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության զոհերի։

1987 թվականից ի վեր Ախալցխայում բնակվող հայերը երթով հիշատակում են Հայոց ցեղասպանությունը: Բղավելով «ճանաչիր» Թուրքիաին և աշխարհին կոչ են անում ճանաչել Օսմանյան կայսրությունում 1915թ-ի Հայոց ցեղասպանությունը:

1915թ-ի ապրիլի 24-ը հայերի զանգվածային տեղահանության սկիզբն է, երբ իշխանությունները նախ ձերբակալեցին մոտ 250 հայ մտավորականների և համայնքի ղեկավարների, այնուհետև դատապարտեցին նրանց մահվան: Օսմանյան կայսրության բանակում ծառայող հայերը զինաթափվեցին և սպանվեցին, իսկ հայերի ունեցվածքը բռնագրավվեց: Այս գործընթացը շարունակվեց մինչև 1918 թվականի սեպտեմբեր: Երեք տարում սպանվել է ավելի քան 1,5 միլիոն հայ:
2015 թվականի տվյալներով, 1915-ի ցեղասպանությունը ճանաչվել է 28 երկրների կառավարությունների կողմից, ներառյալ Արգենտինան, Բելգիան, Կանադան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ռուսաստանը և Ուրուգվայը (առաջին երկիրը, ով 1965թ. ճանաչեց): 1915թ-ին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը առաջիններ, ով իրադարձությունը անվանեց «քսաներորդ դարի առաջին ցեղասպանություն»: Ցեղասպանությունը ճանաչվել է նաև Եվրախորհրդարանի կողմից:
Թուրքական կողմը խոստովանում է, որ մեծ թվով հայեր իսկապես սպանվել են 1915թ-ին, բայց կտրականապես հերքում է, որ Օսմանյան կայսրությունը հատուկ նպատակով հայերի ամբողջական կամ մասնակի ոչնչացմանն էր ուղղված: Ըստ թուրքական պաշտոնական վարկածի ՝ 1915 թվականին երկրում քաղաքացիական պատերազմ է սկսվել, և հայերը զոհվել են նույն պատերազմում այնպես, ինչպես նաև այլ ազգի խմբերի ներկայացուցիչները: Զոհերի թվի տարբերություն նույնպես կա. Հայկական կողմի խոսքով ՝ կոտորածի հետևանքով զոհվել է 1,5 միլիոն հայ: Թուրքերենում ՝ 300-500 հազար.

[Ռիմա Սարուխանյան, Ախալցիխե]


24.10.2020 პროექტი 'ევროპული სწავლების სამკუთხედი' ახალციხის სკოლებში

23.10.2020 ახალციხის 9 ბაღში სწავლა 4 დღით შეწყდება

22.10.2020 კორონავირუსის გამო ახალქალაქის 2 სკოლაში დისტანციურად სწავლობენ

22.10.2020 კორონავირუსის გამო ნინოწმინდის 4 სკოლაში დისტანციურად სწავლობენ

22.04.2014 ჯილეხისა და თურქულის ვაქცინაცია დაიწყო

08.04.2014 ასპინძის საავადმყოფოს ექიმებმა შპს „ადითს“ სასამართლო მოუგეს

05.04.2014 რა იცვლება სასწრაფო სამედიცინო დახმარებაში?

21.03.2014 საქართველოში ჰოსპიტალური საწოლების რაოდენობამ იკლო

26.10.2020 ‘ენზელ მკოიანის აქტივისტმა დამარტყა’ – სამველ მანუკიანი ახალქალაქში მომხდარ ინციდენტზე

26.10.2020 ‘გადაუხდელობის გამო, ბუნებრივი აირის მიწოდება არ შეწყდება’ – ‘ინტერგაზი’

25.10.2020 ბორჯომ–ხარაგაულის ეროვნული პარკი „Welcome To Georgia“– ს დაჯილდოებაზეა ნომინირებული

24.10.2020 სამცხე–ჯავახეთში უქმე დღეებში თბილი და მზიანი ამინდია მოსალოდნელი

24.12.2013 ბორჯომში ახალ წელს ერთი დღით ადრე იზეიმებენ

27.11.2013 რეჟისორი ვახტანგ ბერიძე მესხეთის თეატრს მადლობას უხდის

25.10.2013 ახალციხეში ანსამბლ „სეუს“ კონცერტი მიმდინარეობს

24.10.2013 მესხეთის თეატრში "წვიმის გამყიდველს" წარმოადგენენ

21.10.2020 SKამბები: მოხუცების სოფელი [აუდიო]

14.10.2020 SKამბები: აბასთუმანი – ხაბაზთუმანი [აუდიო]

10.10.2020 როცა ბუნების გესმის – მეტყევე ძმები ბორჯომიდან [ვიდეო]

07.10.2020 SKამბები: წნისი თუ წინისი [აუდიო]

მსგავს თემაზე

Երեկվանից մարզերում սահմանվել են ավտոմեքենաներով տեղաշարժվելու արտոնություններ

Այսօրվանից երկրում մարդատար ավտոմեքենաների տեղաշարժը արգելվում է
Կբացվեն բաց տիպի ագրարային շուկաները, - ի՞նչ այլ սահմանափակումներ կհանվեն ապրիլի 27-ից
Արտակարգ իրավիճակ, ամբողջ երկրի մասշտաբով , 1 ամսով, մինչև, 2020 թվականի ապրիլի 21-ը
Ինչպե՞ս  պետք է տեղաշարժվեմ բժշկական ծառայություն ստանալու համար:

Լիբերթի բանկն կենսաթոշակների նախնական փոխանցման  ուղղությամբ 100 միլիոն լարանոց  ծրագիրը շարունակում է իր ռեսուրսներով ®
Կենսաթոշակի թողարկման կարգը փոխվում է